Լոնդոնցի գործարարը Լիվերպուլի գիշերային ակումբներից մեկում ալկոհոլային ըմպելիքների վրա ծախսել է 203 հազար 948 ֆունտ սթեռլինգ ու 80 ցենտ: Այս մասին հաղորդում է The Daily Star-ը:
Հաստատության հաճախորդի անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ նրա տարիքը տատանվում է 20-30-ի սահմաններում, ու որ մեկ անգամ չէ, ինչ հաճախել է այդ ակումբը: Հաշվի մեծ մասը՝ 125 հազար ֆունտ սթեռլինգ, նա վճարել է 30 լիտրանոց Armand de Brignac շամպայնի համար:
Շիշը, ինչպես գրում է The Daily Mail-ը, սրահ է բերվել հայտնի ֆիլմերից մեկի երաժշտության հնչյունների ներքո: Armand de Brignac են փորձել ոչ միայն գործարարի 10 ընկերները, այլև ակումբի մյուս այցելուները:
Բացի շամպայնից` գործարարը պատվիրել է նաև ոչ ալկոհոլային ըմպելիքներ, գինի, օղի: Ընդ որում, ինչպես պնդում են ականատեսները, տղամարդը բավական քիչ է խմել ու եղել է սթափ: Հայտնի չէ, թե նա ինչ առիթվ է կազմակերպել երեկույթը:








































