Դեղահաբը, որն ընդամենը 1,40 եվրո արժե, կարող է փրկել հազարավոր հիվանդների կյանքը,- տեղեկացնում է Daily Mail-ը:
Ivabradine դեղահաբը, որը դանդաղեցնում է սրտի աշխատանքը և բարելավում անոթների վիճակը, 39 տոկոսով կրճատում է մահացությունների թիվը:
Սրտային անբավարարության մասնագետ և սրտաբան խորհրդատու, պրոֆեսոր Մարտին Քուվին ասել է, որ, նախնական հաշվարկներով, մեկ տարվա ընթացքում այն կարող է փրկել 5000-10000 մարդկային կյանք:
Ivabradine, որը նաև հայտնի է որպես Procoralan, Մեծ Բրիտանիայում լիցենզավորված է որպես անգինայի դեմ դեղահաբ:
Բայց այսօր Եվրոպայում այն լիցենզավորվել է նաև որպես սրտային անբավարարության դեմ բուժամիջոց:
Պրոֆեսոր Քուվին կարծում է, որ եվրոպացիների կողմից դեղի լիցենզավորումը մեծ քայլ է և՛ բժիշկների, և՛ հիվանդների համար, այն զգալի առաջընթաց է սրտային անբավարարությունը կարգավորելու գործում:
«Սրտային անբավարարությունը համընդհանուր խնդիր է: Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ Ivabradine ոչ միայն բարելավում է ախտանիշները, այլև կանխում է հիվանդության առաջընթացը: Այն նաև օգնում է մարդկանց վերադառնալ նորմալ ամենօրյա գործունեության և հաճույք ստանալ կյանքից»,- ասել է պրոֆեսոր Քուվին: