«Չելսի»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 24-ամյա կիսապաշտպան Ռամիրեսը նոր պայմանագիր է ստորագրել իր ներկայիս թիմի հետ։ Ըստ նոր համաձայնագրի՝ բրազիլացին լոնդոնյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ Ռամիրեսն Անգլիա տեղափոխվեց 2010 թվականին՝ «Բենֆիկա»-ից։ Կիսապաշտպանը «Չելսի»-ի կազմում անցկացրել է 71 խաղ, իսկ ընթացիկ մրցաշրջանում խփել է 8 գնդակ և կատարել գոլային 2 փոխանցում։
«Շատ գոհ եմ նոր պայմանագրի պայմաններից։ Թիմի ղեկավարությանը վստահում է ինձ»,- Ռամիրեսին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։









































