Սիրիայի Հոմս քաղաքում կայունության և անվտանգության վերականգնումից հետո մի շարք ընտանիքներ վերադարձել են իրենց տները: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Քաղաքում կարգուկանոն է հաստատվում, վերանորոգվում են ավերված ճանապարները և շենքերը: Բացի այդ, վերանորոգման աշխատանքներ են տարվում Հոմսի նավթատար խողովակի վրա, որը վերջին ամիսներին հաճախակի էր պայթեցվում:
Բացի այդ, հաղորդվում է, որ Բաբ Ամրո թաղամասում, որտեղ հաստատվել էին ընդդիմադիրները, հայտնաբերվել է զենքի արտադրամաս, որտեղ ընդդիմադիրները պայթուցիկներ և ինքնաշեն հրթիռներ էին պատրաստում: Կառավարական զորքերը հայտնաբերել են նաև հետախուզական ինքնաթիռներ, հակատանկային նռնակներ և թունելներ, որոնք օգտագործվել են զենքի մաքսանենգ տեղափոխման համար:
Հիշեցնենք, անցյալ չորեքշաբթի Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքում անցան վճռական հարձակման և հաջորդ օրն այն ամբողջությամբ վերցրին իրենց վերահսկողության տակ:











































