Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Վրաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համագործակցելո՞ւ է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է Վրաստանն ու նրա օկուպացված տարածքները, և ինչպիսի՞ն կլինի Վաշինգտոնի քաղաքականությունը Ռուսաստանի ընտրություններից հետո՝ Նուլանդը հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դրանով նա հերթական անգամ հաստատեց Վրաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը: