Արևմտյան Եվրոպան գարունը դիմավորել է ձյան ուժեղ տեղումներով: Ֆրանսիայի հյուսիսն ու Բելգիան ներկայումս գտնվում են սառը ցիկլոնի ազդեցության տակ: Ծանր, կպչուն ձյան և ուժեղ քամու պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 200 հազար տուն: Ճանապարհներին բազմակիլոմետրանոց խցանումներ են՝ բազմաթիվ պատահարների պատճառով:
Նայելով Եվրոպայի լանդշաֆտին՝ դժվար է պատկերացնել, որ դեռ երեկ այստեղ իսկական գարուն էր` արևը փայլում էր, ծաղկում էին առաջին ծաղիկները, իսկ ջերմաստիճանը հասնում էր 15 աստճան տաքության: Մեկ գիշերվա ընթացքում Ֆրանսիայի հյուսիսում ջերմասիճանը նվազել է 0-ից ցածր: Ուժեղ ձյուն է տեղացել, որը շարունակվում է մինչ այժմ:
Նույն խնդիրն է ծագել նաև Բելգիայի արևմուտքում: Արդեն գրեթե մեկ օր է, ինչ առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 100 հազար մարդ: Վթարային բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով և խոստանում վերականգնել էլեկտրականությունն արդեն վաղը:
Ըստ եղանակի կանխատեսումների՝ մոտավորապես հենց այդ ժամանակ էլ վատ ու ցուրտ եղանակը հանգիստ կթողնի Եվրոպան: Կլինի տաք եղանակ, և վերջապես գարունը կմտնի իր իրավունքների մեջ,- տեղեկացնում է vesti.ru:











































