Լիբիայի ազգային անցումային խորհրդի նոր ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Մուստաֆա Աբդել Ջալիլը,- հաղորդում է vesti.ru-ն:
Նախքան հեղափոխությունը Ջալիլը Քադաֆիի կառավարությունում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Հենց նրա նախաձեռնությամբ է ստեղծվել խորհուրդը՝ որպես ժամանակավոր հեղափոխաակն մարմին: ԱԱԽ-ն կցրվի խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:
Աբդել Ջալիլն այժմ ունի երկու տեղակալ՝ Մուստաֆա Ալ-Խունան և Սալիմ Հանանը:









































