Եմենում ափամերձ պահակակետի և Զինջիբար քաղաքի ադմինիստրատիվ կենտրոն Աբյան արվարձանում ոստիկանական հրետանու վրա ահաբեկիչ-իսլամիստների հարձակման հետևանքով սպանվածների թիվը հասել է 139 մարդու:
Մարտերում սպանվել է կառավարական բանակի 107 զինվոր և «Անսար Ա-Շարիա» խմբավորման նվազագույնը 32 ծայրահեղական: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, գերի էին վերցվել 55 եմենցի զինվորներ: Ավելի վաղ հայտնի էր 106 սպանվածի մասին:
Երկրի կառավարության անդամներից մեկի խոսքով (վերջինս չի ցանկացել անունը հայտնել)՝ ստեղծված վիճակը նպատակ ունի ապակայունացնել երկիրը վաղաժամկետ ընտրված Աբդ Ռաբբի Մանսուր Խադիի երդմնակալությունից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 27-ին:
Այդ իրադարձությունը նշանավորում էր Ալի Աբդուլլահ Սալեհիի տիրապետության վերջը, որը կառավարում էր երկիրը վերջին 33 տարում:









































