Եգիպտոսում Սալաֆիական կուսակցությունը իր շարքերից հեռացրել է խորհրդարանի պատգամավոր Անվար Ալ-Բալկիմին քթի պլաստիկ վիրահատություն անելու համար:
Ալ-Բալկիմին պնդում է, որ ինքը վիրաբուժական միջամտության կարիք է ունեցել փետրվարի 29-ին հինգ հանցագործների կողմից ծեծի ենթարկվելուց և թալանվելուց հետո:
Ըստ նախնական վարկածի՝ պատգամավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Կահիրեի Շեյխ Զայեդ հիվանդանոց, որտեղ հարձակման ընթացքում ստացած գլխի վնասվածքների պատճառով դեմքի ծանր վիրահատություն է տարել:
Հարկ է նշել, որ սա նմանատիպ հարձակման առաջին դեպքը չէ, այդ իսկ պատճառով սալաֆիների ղեկավարությունը հավատալով՝ աջակցել է նրան:
Սակայն ավելի ուշ Կահիրեի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի աշխատակիցներից մեկը հաղորդել է, որ փետրվարի 29-ին պատգամավորը վիրահատվել է քթի ձևը փոխելու համար: Նա ասել է նաև, որ պատգամավորի դեմքի վիրակապերը թաքցնում են ոչ թե հանցագործների հասցրած վնասվածքները, այլ վիրահատության հետքերը:
Շեյխ Զայեդ հիվանդանոցի ղեկավարությունը վիճարկել է այս տարբերակը, իսկ պատգամավորը սպառնացել է դատի տալ իրեն զրպարտելու համար, և նույնիսկ պատրաստակամություն է հայտնել ներկայացնել ռենտգենյան լուսանկարները: Դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը հետաքննություն են սկսել:
Հետաքննություն են սկսել նաև կուսակցության անդամները: Ըստ նրանց՝ պատգամավորն իսկապես դիմել է պլաստիկ վիրաբույժների, որից հետո Ալ-Բալկիմին հեռացվել է կուսակցությունից: Նրան նաև առաջարկվել է վերադարձնել պատգամավորի իր մանդատը:












































