Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն:
Կոմորովսկին մեկնում էր Աֆղանստան և որոշել է ճանապարհին կանգ առնել Բաքվում: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ուղղություններով երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Դա մասնավորապես վերաբերում է քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներին:
Կողմերը վստահություն են հայտնել, որ այսուհետ է՛լ ավելի են զարգանալու երկկողմանի հարաբերությունները:







































