Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը երկուշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից նախագծված՝ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը միայն շատ չնչին չափով է տարբերվում նախկինից, որի վրա Ռուսաստանը վետո էր դրել։ Ըստ նրա՝ հարկավոր է, որ նոր բանաձևն ավելի հավասարակշռված լինի:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, անցած շաբաթ ՄԱԿ-ում արևմտյան դեսպաններն ասել էին, թե ԱՄՆ–ը նախագծել է նոր բանաձև, որը պահանջում է, որ Բաշար Ալ-Ասադը դադարեցնի բռնությունները և թույլ տա, որ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատակիցները մտնեն երկիր:
Twitter սոցիալական կայքում իր տեղադրած հանրային հաղորդագրության մեջ Գարիլովը հստակեցրել է, որ Ռուսաստանը չի աջակցի բանաձևին, եթե այն մնա այնպիսին, ինչպիսին որ կա:









































