Շրի Լանկայի բնակիչ Ջանակա Բասնայակը, ով ուզում էր գետնի տակ երկար մնալով ռեկորդ սահմանել, մահացել է այն բանից հետո, երբ թույլ է տվել իրեն ողջ-ողջ թաղել երեք մետրանոց փոսի մեջ: Այս մասին հաղորդում է երկրի ոստիկանությունը:
«Հանգստյան օրերին ընկերները և բարեկամները հող լցնելով՝ ողջ-ողջ թաղել են 24-ամյա Բասնայակին: Փոսի խորությունը եղել է մոտ 3 մետր»,– հաղորդում է Интерфакс-ը:
Մի քանի ժամ անց տղամարդուն դուրս են հանել հողի տակից, սակայն նա անգիտակից վիճակում է եղել: Բասնայակին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:









































