Այսօր` մարտի 5-ին, հրապարակվեց WTA նոր վարկանիշային աղյուսակը: Նախորդ աղյուսակի համեմատ առաջին տասնյակում փոփոխություններ չգրանցվեցին: Վիկտորիա Ազարենկոն 8980 միավորով շարունակում է մնալ առաջին հորիզոնականում։ Լավագույն եռյակում տեղ են զբաղեցրել նաև Մարիա Շարապովան և Պետրա Կվիտովան։
1. (1) Վիկտորիա Ազարենկո (Բելառուս) – 8980 միավոր
2. (2) Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 7680
3. (3) Պետրա Կվիտովա (Չեխիա) – 7095
4. (4) Կարոլին Վոզնյացկի (Դանիա) – 6270
5. (5) Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – 5850
6. (6) Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) – 5825
7. (7) Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա) – 5160
8. (8) Նա Լի (Չինաստան) – 4390
9. (9) Վերա Զվոնորյովա (Ռուսաստան) – 4340
10. (10) Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) – 3810







































