ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով զբաղվող վարչության ղեկավար Վալերի Ամոսն ասել է, որ Սիրիայի իշխանությունները հաստատել են, որ ինքը մի քանի անգամ մերժվելուց հետո կարող է այցելել երկիր
Associated Press-ը գրում է, որ այսօր արված հայտարարության մեջ Ամոսն ասել է, որ այցի նպատակը բոլոր կողմերին կոչ անելն է, որ ընդունեն մարդասիրական օգնությունը, որպեսզի իրենք կարողանան տարհանել վիրավորներին և տրամադրեն անհրաժեշտ օգնություն:
Ամոսը նաև ասել է, որ ինքը Դամասկոս կժամանի չորեքշաբթի օրը և այնտեղից կմեկնի ուրբաթ օրը: