ՌԴ Քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ՝ նրան մեղադրելով խարդախութան մեջ (ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մաս): Ինչպես RBK գործակալությանը հայտնել է տուժող կողմի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, հետաքննությունը Եղիազարյանին և նրա վստահված անձ Վիտալի Գոգոխիային կասկածում է խարդախության մեջ, որի հետևանքով պատճառված վնասը կազմում է 5 միլիարդ 950 մլն ռուբլի: Այլ մանրամասներ Մարգարյանը չի հայտնել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եղիազարյանն իր եղբոր՝ Արտյոմի, Վիտալի Գոգոխիայի, Մաքսիմ Կլոչինի և մի քանի այլ անձանց հետ 2006-2010 թթ. ընթացքում խարդախության և վստահության չարաշահման ճանապարհով Վիտալի Սմագինից հափշտակել է նրա ունեցվածքը՝ շուրջ 1 մլրդ 575 մլրդ ռուբլի ընդհանուր արժեքով:











































