Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է ընդունել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանին: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, Անանը Դամասկոս կմեկնի մարտի 10-ին:
Արաբական պետություններից իր օգնականների հետ (նրանց անունները չեն հաղորդվում) Անանը կզբաղվի Սիրիայի իշանությունների և ընդդիմության միջև հակամարտության կարգավորմամբ: