Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը պետական սահմանն ապօրինի ճանապարհով հատելու համար ձերբակալել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արսեն Նալչաջյանին:
Վերջինս մեղադրվում է այս տարվա փետրվարին վերահսկիչ անցակետերի շրջանցման ճանապարհով Վրաստանի պետական սահմանի հատման մեջ: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով:










































