Բրիտանացի փոփ երգչուհի Ադելի ռեկորդակիր «21» ձայնասկավառակը, որը «Գրեմմիի» և Brit Awards պարգևերի է արժանացել, զիջել է առաջին տեղը Բրիտանիայի հիթ-շքերթում:
Ըստ Official Charts Company տեղեկատվության՝ մարտի առաջին շաբաթվա տվյալներով, առաջին հորիզոնական է վերադարձել երգչուհի Էմելի Սանդեի Our Version Of Events ալբոմը:
Այս ալբոմը չարթ է վերադարձել երեք շաբաթ առաջ՝ զբաղեցնելով միանգամից առաջին հորիզոնականը և մինչև հիմա զբաղեցրել է միայն առաջին և երկրորդ տեղերը:
Այս ձայնասկավառակը Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Քննադատների ընտրություն» մրցանակին։ Այն վաճառվել է ավելի քան 500 հազար օրինակով:
«21» ձայնասկավառակը, որը պահպանել է չարթում առաջինին հորիզոնականը 58 շաբաթ, տեղափոխվել է երկրորդ հորիզոնական: Բրիտանական հիթ-շքերթի 3-րդ հորիզոնականում է տեղակայվել Էդ Շիրանի «+» ձայնասկավառակը:
Սինգլների չարթում առաջատարի տեղը պահպանում է Gotye-ն՝ իր Somebody That I Used to Know երգով: Երկրորդ տեղում է Dappy-ն՝ Rockstar ստեղծագործությամբ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Էմելի Սանդեն՝ Next to Me երգով:
Ադելի “Rolling in the Deep” հիթ-սինգլը զբաղեցնում է միայ 45-րդ հորիզոնականը:







































