Իրանցի հայտնի երգչուհի-դերասանուհի Գուգուշը, ով Իսլամական հեղափոխությունից հետո դարձել է վտարանդի, սակայն չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում Իրանում, հրաժարվել է Ադրբեջանում ելույթ ունենալուց` պատճառաբանելով, որ այդ նույն ժամանակահատվածում ելույթ է ունենալու Երևանում: Այս մասին տեղեկացնում է day.az-ը` հղում անելով սեփական աղբյուրներին: Ադրբեջանական ծագմամբ այս երգչուհին մեծ համբավ ունի ադրբեջանցիների շրջանում, սակայն վերջերս առաջացրել է նրանց զգալի մասի վրդովմունքը` հայերեն երգեր կատարելով: