Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական հոսպիտալում լեյկոզից (սպիտակարյունություն) մահացել է Աղստաֆայի շրջանի զորամասում ծառայող Նադիր Սաֆարալիևը: Այս մասին հայտնել է ռազմական աղբյուրը:
Սաֆարալիևը բանակ էր զորակոչվել Ղուբայի շրջանից: Տարվում է հետաքննություն: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը:












































