Մարտի 5-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, կմեկնի Լիտվա: Պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը և Արա Նռանյանը` ՀՅԴ խմբակցությունից:
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների և Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ, ինչպես նաև մամլո ասուլիս Լիտվայի Սեյմում:








































