Vesti.ru-ի փոխանցմամբ՝ այսօր հրապարակվելու են մարտի 2-ին Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Թեպետ իրանական ընդդիմությունը բոյկոտել էր այդ ընտրությունները, դրանց մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 64 տոկոսը:
Իրանի խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը մղվել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համակիր պահպանողականների և Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ծայրահեղ պահպանողականների միջև:
Նախնական տվյալներով՝ Ահմադինեժադի համակիրները պարտություն են կրել:








































