ԵՄ-ն այս շաբաթ մոտենում է Հունաստանի պարտքային համաձայնագրի վերջնաժամկետին, երբ անկախ վարկատուները պետք է ստորագրեն համաձայնագիրը: ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ սա շրջադարձային կլինի եվրագոտու ճգնաժամի համար:
AFP-ն գրում է, որ չնայած Իսպանիան զգուշացնում է իր դեֆիցիտի մասին, իսկ ճգնաժամը Նիդերլանդներին և Բելգիային ստիպում է վերահաշվարկել տնտեսության մեջ իրենց ծախսերը, այնուամենայնիվ թվում է, թե եվրագոտու անդամները ինչ-որ փոփոխության հասել են:
Ուրբաթ օրը ԵՄ համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել էր. «Մենք դուրս չենք եկել տնտեսական ճգնաժամից, բայց շրջում ենք այդ էջը»:
Տնտեսագետները հիմնականում համաձայն են նրա հետ:











































