«Ժողովրդավարական ընտրության» ներկայացուցիչներն այսօր Մոսկվայում անցկացրել են եզակի օպերացիա` նկարահանելով «կարուսելի» անօրինական քվեարկության ողջ պրոցեսը։ Այս մասին գրում է apsny.ge-ն:
«Մեր գործընկերներից մեկը մտել է «կարուսելի» վճարովի մասնակիցների հավաքագրման ցանց և թաքնված տեսախցիկով նկարահանել է ամբողջ ընթացքը. կարուսելի մասնակիցների հավաքագրումը մետրոյում, ավտոբուսով ընտրատեղամաս տեղափոխումը և քվեարկությունը: Մեր կողմից նկարահանած տեսանյութում այս գործընթացը բավական մանրամասն է ներկայացված»,- իր բլոգում գրում է Վլադիմիր Միլովը:











































