Մարտի 4-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարի 400-րդ մետրում ձնաբքի մեջ է մնացել «Զիլ–130» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարները: Առատ ձյան հետևանքով փրկարարները ստիպված ճանապարհը հաղթահարում են ոտքով:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։











































