«Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը սկսել է Սիրիայի Հոմս քաղաքից փախած մարդկանց մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Այս մասին գրում է BBC-ն:
Սակայն այդ թաղամասում ԿԽՄԿ ներկայացուցիչների մուտքն, անվտանգության նկատառումներից ելնելով, նախկինի պես արգելված է:
Արդեն 3 օր է, ինչ շարունակվում են «Կարմիր խաչ»–ի և սիրիական իշխանությունների միջև բանակցություններն` այդ թաղամաս մուտք ունենալու համար:
«Կարմիր խաչ»–ի մարդասիրական օգնությամբ յոթ բեռնատար մեքենաներից բաղկացած շարասյունը Հոմս քաղաքում է գտնվում ուրբաթ օրվանից:
Սիրիայի զինված ուժերը հինգշաբթի օրը վերահսկողության տակ են վերցրել Բաբ Ամրո թաղամասը, երբ ապստամբները մի քանի շաբաթ տևած հրետանային կրակոցներից հետո լքել են այն: