Զիմբաբվեի մայրաքաղաքում գրանցվել է որովայնային տիֆի բռնկում: Հիվանդությամբ վարակվել է Խարարեի ավելի քան երեք հազար բնակիչ: Համաճարակը սկսվել էր հունվարին` արվարձաններից մեկում և տարածվել քաղաքի մյուս մասերում։ Այս մասին գրում է BBC-ն:
Զիմբաբվեի առողջապահության նախարարը հայտարարել է, որ իր գերատեսչությունը լրացուցիչ ֆինանսավորում չի ստացել համաճարակի դեմ պայքարելու համար:







































