Մարտի 4-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ-Նորաշեն ավտոճանապարհի 1կմ-ում «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանության օպերատիվ հերթապահին: Ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։









































