Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում WBA, WBO, IBF վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (57-3-0) նոկաուտի ենթարկեց Ժան-Մարկ Մորմեկին (36-5-0): Մենամարտն ավարտվեց 4-րդ ռաունդում, երբ ուկրաինացին երկրորդ անգամ տապալեց իր հակառակորդին` ենթարելով նոկաուտի (երկրորդ ռաունդում Մորմեկը ենթարկվել էր նոկդաունի):
Այսպիսով` Կլիչկոն իր 60-րդ մենամարտի արդյունքում կարողացավ պաշտպանել չեմպիոնական գոտիները` իր մասնակցությամբ մենամարտը 50-րդ անգամ ավարտելով նոկաուտով:
Մենամարտից հետո Վլադիմիրը հայտարարեց, որ ցանկանում է իր հաջորդ հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում.
«Ցանկանում եմ հաջորդ մենամարտս անցկացնել ԱՄՆ-ում: Բերքլեյսը, Բրուքլինը, Մեդիսոն Փարքը հարմար վայրեր են, բայց ավելի տրամաբանական կլինի մենամարտել Նյու-Յորքում»,- Կլիչկոյին մեջբերում է BoxingTalk-ը:








































