ԱՄՆ հարավային նահանգներում շարունակվող պտտահողմերի հետևանքով զոհվել է ավելի քան 2Օ մարդ: Պտտահողմը պատճառել է մեծ ավերածություններ ու առաջացրել խուճապ։
Վերջին տվյալների համաձայն ՝ Քենթաքի, Ինդիանա և Օհայո նահանգներում զոհերի ընդհանուր թիվը հասել է 29-ի։
Պտտահողմը մեծապես վնասել է Ինդիանա նահանգի Հենրիվիլ քաղաքը։ Քամիները ջարդուփշուր են արել մեծաթիվ ավտոմեքենաներ, ավերել դպրոցներ, տների ու ռեստորանների վրա նետել դպրոցական ավտոբուսներ։
Ինդիանայի Մարիսվիլ քաղաքի պաշտոնյաներն ասում են, թե քաղաքը կործանվել է լիովին։
Մեծ կորուստներ է կրել նաև Քենթաքիի Լուիսվիլ քաղաքը։
Մինչ այդ քամիները մեծ վնասներ էին հասցրել Ալաբամա և Թենըսի նահանգներում։
Քամիները տարել են խստագույն պայմաններով բանտերից մեկի տանիքը, սակայն որևէ կալանավոր փախուստի չի դիմել։











































