Ռուսաստանում սկսվել են նախագահական ընտրությունները: Առաջին անգամ երկրի նախագահը ընտրվելու է 6 տարի ժամկետով: Ընտրությունները երկրի արևելյան շրջաններում սկսվել էին, երբ Մոսկվայում դեռ գիշեր էր:
Առավոտյան ժամ 8-ից ընտրատարածքները բաց էին նաև Մոսկվայում: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Newsru.com-ը, ռուսները այնպիսի ակտիվությամբ չեն մասնակցում ընտրություններին, ինչպես 4 տարի առաջ, երբ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդևը:
Այս պահին որոշ շրջաններում ընտրությունների առաջին երկու ժամվա ընթացքում ներկայացել է գրանցված քաղաքացիների միայն 7 տոկոսը, որը գրեթե 4.5 տոկոսով պակաս է նախորդ ընտրություններից: