Շաբաթ օրը Չինաստանը «կոնֆլիկտի մասնակից բոլոր կողմերին» կոչ է արել դադարեցնել բռնությունները և ճգնաժամից դուրս գալու խաղաղ լուծումներ փնտրել:
Իր հայտարարության մեջ Չինաստանի արտգործնախարարությունը սիրիական կառավարությանը և ապստամբներին կոչ է արել սկսել քաղաքական բանակցություններ` առանց նախապայմանների` Քոֆի Անանի միջնորդությամբ:
«Սիրիական իշխանությունները և կոնֆլիկտի մասնակից բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն բռնությունները, հատկապես անմեղ քաղաքացիների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանը և Չինաստանը, օգտվելով վետոյի իրենց իրավունքից, արգելափակել էին Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: ՄԱԿ-ը ներկա պահին բանաձևի նոր փաստաթուղթ է մշակում: