Tuesday, 21 05 2024
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»

Ինչու և ինչպես են սպանել Զիրոյանին ու հայկական հանցախմբի լիդեր ամուսնուն

Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 1-ին Մոսկվայում անհայտ անձինք կրակել էին գործարար Իրինա Զիրոյանի վրա: Ոստիկանությունից հայտնել էին, որ Իրինա Զիրոյանը թիկնապահի հետ եկել էր ճաշելու «Տանուկի» ռեստորանում: Երբ նա դուրս էր եկել այնտեղից և մոտեցել մեքենային, երկու հոգի կրակ էին բացել նրա և թիկնապահի վրա: 52-ամյա Իրինա Զիրոյանը տեղում մահացել էր, իսկ նրա թիկնապահ Վալերի Ֆիլատովը ծանր վիրավորվել էր և մահացել հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած իրենց աղբյուրներին, հավանական էին համարել պատվիրված սպանության տարբերակը:

Հասկանալու համար այդ վարկածի հավանական կամ անհավանական լինելը` ամբողջացրել ենք Զիրոյանների ընտանիքին առնչվող պատմությունը` կապված «օրեխովյան» խմբավորման և դրա կազմում հայկական հանցախմբի ստեղծման հետ:

Մինչ Ի. Զիրոյանի սպանությունը, «օրեխովցիների» պատմությանը շատ թե քիչ ծանոթ մարդիկ, իրավապահները երկու անգամ թյուրիմացաբար կարծել են, թե «օրեխովցիները» լիկվիդացված են: Առաջին անգամ նման կարծիք ձևավորվեց 1998-ին, երբ բանդայի դեմ քրեական գործ հարուցեցին, իսկ վերջին անգամ` 2011թ. սեպտեմբերին, երբ խմբավորման առաջնորդ Սերգեյ Բուտորինին դատապարտեցին ցմահ ազատազրկման: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չի. գուցե բանդան չկա, բայց փոխհրաձգությունը շարունակվում է:

Եվ այսպես, «օրեխովյան» հանցախումբը 1980-ականներին ձևավորել է «Օրեխովո-Բորիսովի Իոնիցա» մականվամբ մի բնակիչ: Մինչդեռ նրա ստեղծած խմբավորմանը քրեական մեծ հեղինակություն և փառք բերելու շնորհը տրված էր այլ առաջնորդի` «Սիլվեստր» մականվամբ Սերգեյ Տիմոֆեևին, ում օրոք էլ խմբավորումը շատ արագ ամրապնդեց դիրքերը: Նա շատ արագ նվաճեց բանդայի ղեկավարումը: Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ Սիլվեստրը (այն ժամանակ հայտնի էր «Սերյոժա Նովգորոդսկի» մականվամբ) խմեցնելով բթացնում էր Իոնիցայի և նրա մերձավորների զգոնությունը, իսկ ինքը ձեռնպահ էր մնում ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց:

Շատ աղբյուրներ հայտնում են, որ Սիլվեստրը այնքան էլ չէր սիրում կովկասցիներին և երազում էր միավորել բոլոր սլավոնական հանցախմբերը: Մինչդեռ նրա պլանները խափանվում են երկամյա ազատազրկմամբ: 1991-ին կամ 1992-ին, ազատ արձակվելով կալանավայրից, Սիլվեստրը հայտնաբերում է, որ «օրեխովցիների» մի մասը միավորվել է «սոլնցևյան» խմբավորման հետ, որն էլ իր հերթին համագործակցում է մի շարք չեչենական խմբավորումների հետ: Նա սկսում է աստիճանաբար մոռանալ քրեա-էթնիկական ռոմանտիկայի մասին և սկսում ավելի շատ օրինական բիզնեսով զբաղվել: Չճշտված տվյալներով, օրեխովցիների առաջնորդը շուտով մի քանի ձեռնարկումներ է իրականացնում վրացի քրեական հեղինակություն Օթարի Կվանտրիշվիլու հետ: Բացի դա, հենց Սիլվեստրի օրոք օրեխովյան բանդայում ձևավորվեց «հայկական թևը»` «Գեռա Օբիզյանա» մականունով Գևորգ Զիրոյանի գլխավորությամբ: 1994-ին Սիլվեստրի ավտոմեքենան պայթեցվեց, և «օրեխովցիների» առաջնորդը մահացավ: Խմբավորման մեջ առաջնորդի դերը ստանձնեց «Օսյա» մականվամբ Սերգեյ Բուտորինը, իսկ նրա մերձավոր ենթական դարձավ Դմիտրի Բելկինը (մականունը «Բելոկ»): Նոր առաջնորդները բանդայում խիստ կարգուկանոն են հաստատում: Խորհրդային բանակի նախկին պրապորշչիկ Բուտորինը մահապատժի էր ենթարկում խմբավորման անդամներին` ալկոհոլ, թմրամիջոց օգտագործելու, հանցախմբի առաջնորդներին ծաղրելու և հանցախմբից դուրս գալու համար: «Օրեխովցիների» աչքի տակ եղած բիզնեսմենները, որոնցից բանդայի անդամները «տուրք» էին պահանջում, միայն մեկ պատասխան քայլի իրավունք ունեին` արագ վճարել փողերը: Հրաժարվելու կամ սակարկելու դեպքում նրանց նկատմամբ դաժան հաշվեհարդար էին տեսնում: Նույնն էր սպասվում նաև մրցակից բանդաներին, որոնք փորձում էին նեղացնել «օրեխովցիների» տանիքի տակ գտնվող բիզնեսմեններին:

Զիրոյանը չկարողացավ բարեկամություն անել նոր լիդերների հետ: Հայկական խմբավորումը շուտով առանձնացավ «օրեխովցիներից» և սկսեց ինքնուրույն գործել: Մոտ 10 տարի Գեռա Օբեզյանան հաջողությամբ զբաղվեց Վարշավսկի խճուղու հատվածում գործունեություն ծավալած բիզնեսմեններին շորթելով: Այդ խճուղում էր գտնվում նաև Գեռայի հանցախմբի «շտաբը»: Լրատվամիջոցների տվյալներով, նա զգալի կապիտալ էր կուտակել. մասնավորապես ստացել էր Մոսկվորեցկի շուկայի («ԳԳՍ» ԲԲԸ) ակտիվների խոշոր չափաբաժինը, ինչպես նաև վերահսկում էր «Վարշավյան առևտրային ընկերության», «Էսսո» ընկերության ակտիվները: 2003-ին Զիրոյանին սպանում են: Որոշ տվյալներով, սպանությունը «միտիշինսկի» խմբավորման ներկայացուցիչ Լադոյի հետ ունեցած կոնֆլիկտի հետևանքն էր: Հանցագործությունը պաշտոնապես չի բացահայտվում: Սպանվածի բոլոր ակտիվները ժառանգում է նրա այրին` Իրինա Զիրոյանը, ով այն ժամանակ մոտ 40 տարեկան էր: Ըստ փորձագետների` ժառանգության ընդհանուր գումարը միլիոնավոր դոլարների էր հասնում:

Այդ ժամանակահատվածում «օրեխովյան» խմբավորումից գրեթե ոչինչ չի մնում. 1996թ. Սերգեյ Բուտորինը իր կեղծ մահն է «թատերականացնում», ճոխ թաղում կազմակերպում, և անցնելով ընդհատակ` «հանդերձյալ կյանքից» ղեկավարում բանդան: 1998-ին քրեական գործ է հարուցվում «օրեխովցիների» դեմ` հանցախումբ ստեղծելու փաստով: Հանցագործները շատ արագ լիկվիդացնում են հանցախմբին վնասազերծելու համարձակություն ունեցած քննիչին, սակայն դա նրանց չի փրկում: Քրեական գործը շարունակում են քննել, և միանգամից մեկ օրվա մեջ ձերբակալում են հանցախմբի միանգամից 23 անդամների: Իսկ հանցախմբի առաջնորդները` Բուտորինը և Բելոկը ստիպված փախչում են Իսպանիա: Սակայն որոշ ժամանակ անց Օսյան` Բուտորինը, ձերբակալվում է Իսպանիայում, իսկ Բելոկը ազատության մեջ է մնում մինչև 2011-ի գարունը:

Այդ ժամանակ իրավապահները «օրեխովցիների» նկատմամբ իրենց հաղթանակն էին տոնում, իսկ Իրինա Զիրոյանն այդ ընթացքում օրինականացնում և ապաքրեականացնում էր ամուսնու բիզնեսը, սակայն դա շատ դժվարությամբ էր ստացվում, քանի որ խմբավորման անդամները ևս հավակնում էին` բաժին ունենալ Գևորգ Զիրոյանի ժառանգությունից: Եվ այրին սկսում է մեկը մյուսի հետևից սպառնալիքներ ստանալ: Իսկ 2005-ին նրա` «Դռներ և պատուհաններ» խանութ են այցելում զինված մարդիկ: Նրանց դիմավորում է Իրինայի առաջին ամուսնությունից ծնված որդին` Իսմաիլ Վելիկովը, ով մոր մոտ աշխատում էր որպես թիկնապահ: Նրան տեղում սպանում են, այնուհետև գոռալով` ո՞ւր է Իրինան, փնտրում սպանվածի մորը: Իրինային հաջողվում է թաքնվել, սակայն նա գոռացողի ձայնից ճանաչում է իր ամուսնու նախկին ենթակային` «Ծո» մականվամբ Վահան Հովհաննիսյանին: Մի ժամանակ Իրինայի ամուսինը նրան ամեն ամիս 40.000 ռուբլի էր տալիս, իսկ այրին նրան զրկել էր այդ «աշխատավարձից»: Իրինային չգտնելով` հանցագործները թաքնվում են, սակայն 2011-ի փետրվարին ձերբակալում են Վահան Հովհաննիսյանին և դատապարտում 18 տարվա ազատազրկման: Այդ նույն թվականի սեպտեմբերին ցմահ ազատազրկման են դատապարտում նաև «օրեխովցիների» առաջնորդ, Իսպանիայից Ռուսաստան էքստրադիցիայի ենթարկված Սերգեյ Բուտորինին: Եվ թվում է, թե այդ հանցախմբի հետ ամեն ինչ ավարտված է:

2012թ. մարտի 1-ին, 52-ամյա Իրինա Զիրոյանը, հաղթելով մի շարք դատավարություններ և պարզապես դառնալով «բիզնես-տիկին», ճաշում էր իր հանգուցյալ ամուսնու հանցախմբի համար նախկինում որպես «շտաբ» ծառայած, Վարշավսկի խճուղու թիվ 86 շենքում՝ «տանը»: Այն ևս ժառանգել էր Իրինան և վարձակալությամբ տվել մի քանի ընկերությունների, որտեղ գործում են գեղեցկության սրահ, «Եռշ» գարեջրի բարը, «Տանուկի» ռեստորանը, որտեղ էլ հենց կինը ճաշելիս է եղել: Զիրոյանի այրուն դեպքի օրը ուղեկցել է նրա թիկնապահ Վալերի Ֆիլատովը: Ականատեսների վկայությամբ՝ ինչ-որ պահ շենքին են մոտեցել սև բաճկոններով և ջինսերով երկու տղամարդ: Նրանք մտել են գարեջրատուն և ռեստորան, որտեղ կարծես մարդ են փնտրել և վերադարձել փողոց: Երբ Զիրոյանն ու Ֆիլատովը դուրս են եկել շենքից և ուղևորվել են դեպի իրենց Mercedes-Benz GL 350 մակնիշի ավտոմեքենան, այդ տղամարդկանցից մեկը ТТ տիպի ատրճանակից կրակ է արձակել նրանց ուղղությամբ: Այրին մահացել էր տեղում, իսկ թիկնապահը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել և արդյունքում մահացել հիվանդանոցում: Հարձակումից հետո քիլլերներից մեկը փախուստի էր դիմել` արագ անցնելով բակերի միջով, իսկ երկրորդը վազել էր Վարշավյան խճուղու ուղղությամբ: Նրանց բռնել չէր հաջողվել:

Ով կդառնա Զիրոյանի ժառանգորդը՝ առայժմ պարզ չէ: Հայտնի չէ` Իրինան ունե՞ր այլ երեխա, բացի սպանված Իսմաիլ Վելիկովից: Ավելի քիչ համոզվածությամբ կարելի է դատել այն մասին, թե ինչպես կվարվեն Զիրոյանի ժառանգորդը կամ ժառանգորդները կուտակած կապիտալի հետ. համառորեն կշարունակե՞ն նրա բիզնեսների օրինականացումը, թե՞ կվերածեն հանցավոր խմբավորման միջոցների: Ամեն դեպքում սպանության պատվիրատուները երկրորդ տարբերակի հույս ունեն:

Թարգմանությունը Էլմիրա Մարտիրոսյանի` ըստ ռուսական լրատվամիջոցների

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում