Անգլիական Պրեմիեր Լիգայի 2011/12թթ. մրցաշրջանի 27-րդ տուրը մեկնարկեց «Լիվերպուլ» – «Արսենալ» խաղով:
18-րդ րոպեին «զինագործներ»-ի դարպասապահ Վոյցեխ Շեսնին տուգանային հրապարակի մատույցներում Լուիս Սուարեսի հետ պայքարում խախտեց խաղի կանոնները. նշանակվեց 11 մետրանոց հարված: Դիրկ Կայտի հարվածից հետո լեհ դարպասապահը հիանալի ցատկով ետ մղեց գնդակը և ևս մեկ ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ հոլանդացու երկրորդ հարվածից հետո:
5 րոպե անց Ջորդան Հենդերսոնի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո Լորան Կոնսիելնին գրավեց սեփական դարպասը: «Լիվերպուլ»-ը մեծ ճնշում էր գործադրում «Արսենալ»-ի դարպասին, բայց Շեսնին տարերքի մեջ էր:
31-րդ րոպեին փորձառու պաշտպան Ջեյմի Քարրագերի դիրքային սխալից հետո գերազանց մրցաշրջան անցկացնող Ռոբբին Վան Պերսին խաղի հաշիվը դարձրեց 1:1: Բակարի Սանյան դարձավ արդյունավետ փոխանցման հեղինակ:
Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ «Լիվերպուլ»-ի խաղային առավելությամբ, բայց Վենգերի սաները կարողացան անառիկ պահել սեփական դարպասը: Թվում էր` հանդիպումը կավարտվի խաղաղությամբ, բայց մրցավարի կողմից ավալացված ժամանակի երկրորդ րոպեին Ռոբբին Վան Պերսին սուր անկյունից ընթացքից կատարած հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին և «Արսենալ»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 49-ի: «Լիվերպուլ»-ն իր ակտիվում ունի 39 միավոր:
szólj hozzá: Liverpool vs Arsenal 1:2 GOALS










































