Մարտի 5-ին Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նա մասնակցելու է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան ձևաչափով նիստին: Նախատեսված է հանդիպում նաև Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև ԵՄ ղեկավարներին` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին, ԵԽ նախագահ Մարտին Շուլցին, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Հանդիպումներ են նախատեսված նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:
Սյցի օրակարգում նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:







































