Ինչպես տեղեկացնում է timesofindia.indiatimes.com-ը, Ռիհանան ցնցվել է՝ լսելով, որ Գրեմմիի հաղթողը Ադելն է, որովհետև համամիտ է, որ ալբոմի բառերը չափից ավելի սրտաճմլիկ են:
«Ես էլ բոլորի հետ համամիտ եմ: Երբեմն դադարեցնում եմ լսել երգը, քանի որ այն ինձ շատ է ընկճում»,- ասել է երգչուհին՝ ավելացնելով, որ ինքը այնուամենայնիվ Ադելի մեծ երկրպագուներից է:
«Ես շատ եմ սիրում Ադելին, նրա մեծ երկրպագուն եմ և նրա ալբոմն ինձ այնքան շատ բան է ասում»,- ավելացրել է Ռիհանան:








































