NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Յուտա»-ի բասկետբոլիստ Դևին Հարրիսը «Մայամի»-ի հետ խաղի վերջին վայրկյաններին կատարած դիպուկ նետումով հաղթանակ պարգևեց իր թիմին (99:98), և այդ դրվագը հայտնվեց առաջին տեղում:
«Յուտա» – «Մայամի» խաղում հյուրերի առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակեց 35 միավոր և ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Ջեյմսը կատարեց նաև 10 խլում և 6 արդյունավետ փոխանցում:







































