Փետրվարի 18-ին` ժամը 19.30-ին, 37-ամյա Աշոտ Մանուկյանը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ հայրը` Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը, նախորդ առավոտյան` ժամը 10.00-ի սահմաններում, գնացել է Սևանա լիճ՝ ձուկ որսալու, տուն չի վերադարձել և, հավանաբար, ջրահեղձ է եղել:
Որոնողական աշխատանքները շարունակվել են մինչև մարտի 2-ը. այդ օրը` ժամը 13.55-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները լճի՝ Կարճաղբյուր գյուղին հարակից հատվածից հայտնաբերել են Ա. Մանուկյանի դիակը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:











































