Մարտի 2-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Չարենցավան-Ֆանտան ճանապարհի 1-ին կմ-ին հրդեհ է բռնկվել 56-ամյա Ժորիկ Ա-ի վարած ավտոբուսում (մակնիշը պարզվում է):
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհի հետևանքով վարորդն այրվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:








































