Այսօր Ռուսաստանում լռության օր է. ժամը 00:00-ից արգելված է ամեն տեսակի քարոզարշավ և քաղաքական գովազդ:
Միայն նախկինում փակցված գովազդային նյութերը կարող են մնալ իրենց տեղերում՝ պայմանով, եթե գտնվում են ընտրական տեղամասերից ոչ պակաս 50 մետր հեռավորության վրա:
Ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է հայտարարվում, որպեսզի ընտրողները հանգիստ մթնոլորտում վերջնականապես համոզվեն իրենց թեկնածուի հարցում:
Հիշեցնենք՝ վաղը կայանալիք նախագահական ընտրություններում այդ պաշտոնի համար կմրցեն ՌԴ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: