Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀԿ-ին է անդամագրվել Աժ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը` երգչուհի Սոֆի Մխեյանի հայրը:
«Խորհրդարանում կարծիք կա, որ ՀՀԿ-ական դառնալու նրա որոշումը պայմանավորված է Աժ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարով: Առավել ևս, որ Մխեյանը երեկվանից թարմացրել է իր աշխատասենյակն ու ընդունարանը` այնտեղ նոր գորգեր փռելով: Իսկ Աժ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի գործավարուհուն կարգադրել է իջնել երրորդ հարկից և այսուհետ նստել Աժ երկրորդ հարկի ընդունարանում»,- ապա թերթը հավելում է.
«Երեկ մեզ չհաջողվեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Մխեյանից. նա ևս չեր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:










































