«Երկիր»-ի տեղեկություններով` գործարար Սիլվա Համբարձումյանը որոշել է ոչ մի կուսակցության չանդամակցել մինչև ընտրությունների օրը:
«Նա փոխել է մարտավարությունը: Որոշել է այնպես անել, որ մեծամասնականով առաջադրվելուց և հաղթելուց հետո, կուսակցություններն իրենք առաջարկություն անեն իրեն: Նշենք, որ ՀՀԿ-ին անդամակցելու փորձից հետո նա աշխատել է նաև մտնել ԲՀԿ, սակայն այստեղ էլ նրան «չուզողներ» կան:
Կարծես թե գործարար կնոջ քաղաքական գործերը շատ խառն են: Հիշեցնենք, որ մեծ քաղաքականություն մտնելու և որևէ կուսակցության անդամակցելու որոշումը նա պետք է հայտարարեր դեռ փետրվարի 10-ի մամլո ասուլիսի ժամանակ, սակայն հետո հայտարարվեց, թե մամլո ասուլիսը լինելու է այս շաբաթ, բայց այս շաբաթն էլ ավարտվեց, սակայն Սիլվան չխոսեց»,- հավելում է թերթը:









































