Հյուսիսային Կորեան ուրբաթ օրը կրկին սպառնացել է «սուրբ պատերազմ» սկսել Հարավային Կորեայի դեմ `ասելով, որ հարաբերությունները երկու երկրների միջև չեն բարելավվի, չնայած որ Փխենյանը զարմանալի գործարք էր կնքել Սեուլի դաշնակից ԱՄՆ-ի հետ:
AFP-ն հաղորդում է, որ Հյուսիսային Կոերայի համաձայնությունը միջուկային գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հույս էր արթնացրել, որ լարվածությունը կնվազի նաև Հարավային Կորեայի հետ հարաբերություններում:
Գործարքի մասին չորեքշաբթի օրն արված հայտարարություններում Փխենյանն ու Վաշնգտոնը խոստացել էին աշխատել առավել լավ հարաբերություններ ունենալու վրա:
Բայց Հյուսիսային Կորեայի գերագույն ռազմական հրամանատարության կողմից արված հայտարարությունը ցույց է տալիս, որ հարաբերություններն այլ են Սեուլի հետ:











































