ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ Պան Գի Մունը կոչ է անում Սիրիայի կառավարությանն անմիջապես թույլ տալ, որ մարդասիրական խմբի աշխատակիցները կարողանան օգնություն տրամադրել դրա կարիքն այդքան զգացող մարդկանց:
Associated Press-ը գրում է, որ ՄԱԿ-ի ղեկավարը խոսել է լրագրողների հետ այն բանից հետո, երբ Սիրիայում կառավարական զորքերը թույլ չէին տվել, որ «Կարմիր խաչ»–ի օգնության ուղեկցորդն օգնությունը հասցնի Հոմս քաղաքի Բաբ Ամրո թաղամաս:
Պան Գի Մունն ասել է, որ բռնությունը Սիրիայում «անտանելի է»` ավելացնելով, որ կառավարությունը պետք է անմիջապես դադարեցնի բռնությունները և թույլ տա, որ մարդասիրական օգնություն տրամադրող խմբերը մտնեն քաղաք՝ առանց որևէ նախապայմանների:
Պան Գին Մունը նաև պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ Ընդհանուր խորհրդի առջև:









































