El Confidencial-ին տված հարցազրույցում կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսսելը նշեց, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագրի երկարաձգման հարցում թիմի համբերությունն անսահման է:
Լա Լիգայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը դեռևս չի պատասխանել թիմի` իր պայմանագրի երկարաձգման նպատակով արված առաջարկին.
«Պեպի պայմանագրի երկարաձգման հարցում մեր համբերությունն անսահման է: Մենք ամեն ինչ կանենք նրան թիմում պահելու համար: Գվարդիոլայի հետ թիմը նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները: Մարզչական շտաբը, ակումբի ղեկավարությունն ու ֆուտբոլիստները հավատում են, որ նա դրական պատասխան կտա մեր առաջարկին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն, ըստ որի` Միլանի «Ինտեր»-ը մասնագետին առաջարկել է 20 մլն եվրո տարեկան աշխատավարձ:










































