Մրայա Քերին իր երկվորյակներին ծննդաբերելուց հետո վերադարձել է բեմ: Նա իր երեխաներին կեսարյան հատումով ունեցել էր ապրիլին: Հինգշաբթի օրը երգչուհին ելույթ է ունեցել է մի քանի հարյուր մարդկանց առջև՝ Նյու Յորքի «Գոթհամ» համերգասրահում:
Ըստ Associated Press-ի՝ իր վերադարձի վերաբերյալ երգչուհին ասել է, որ չէր կարծում, որ դա այսքան կարևոր կլիներ:
Համերգը կազմակերպվել էր Caesars Entertainment-ի կողմից: Համերգին նաև մասնակցում էին Maroon 5-ը և Մերի Ջեյ Բլայջը:











































