Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանում հեշտացվել է «Ահաբեկչական ակտի» որակման գործընթացը: Վրաստանի խորհրդարանն այսօր համապատասխան ուղղումներ է մտցրել Քրեական օրենսգրքում:
Մինչ այս «Ահաբեկչական ակտի» տակ հասկացվում էր պայթյունը, հրկիզումը, զենքի գործածումը և այլն, երբ դրանց հետևանքով առաջանում էր մարդկանց ֆիզիկական ոչնչացման, էական գույքային վնաս և այլ ծանր հետևանքներ պատճառելու սպառնալիք, ինչպես նաև խախտվում էր հասարակական անվտանգությունը, սպառնալիքի տակ էին հայտնվում պետական, ռազմավարական, քաղաքական կամ տնտեսական շահերը:
Նոր օրենսդրական ուղղումներով «Ահաբեկչական ակտի» որակման համար պարտադիր չի համարվում հասարակական անվտանգության, պետական, ռազմավարական, քաղաքական կամ տնտեսական շահերի սպառնալիքի տակ դրվելը:
Հիշեցնենք, որ վրացական կողմը շարունակ Ռուսաստանին մեղադրում է իր օկուպացված շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում ահաբեկիչներ նախապատրաստելու և Վրաստան գործուղելու մեջ:








































