Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանում պարտադիր զինծառայության ժամկետն ավելացվեց երեք ամսով՝ 12 ամսից հասցվելով 15-ի: Այսօր Վրաստանի խորհրդարանը համապատասխան ուղղումներ մտցրեց Զինծառայության մասին հիմնական օրենքում:
Վրացի խորհրդարանականները համաձայնեցին ուղղումները նախաձեռնողների հետ, որ 1 տարին չափազանց քիչ ժամանակ է զինակոչիկներին համապատասխան ձևով նախապատրաստելու համար:
Համաձայն օրենսդրական նոր ուղղումների՝ 2012 թվականի գարնանային զորակոչից սկսած, պարտադիր զինծառայության ժամկետը 12 ամսվա փոխարեն կազմելու է 15 ամիս: Այս օրենսդրական փոփոխությունը չունի հետադարձ ուժ:
Հիշեցնենք, որ վրացական բանակի անձնակազմը կազմում է 30,000 մարդ:







































