Ամերիկացի դերասանուհին Նատալի Փորթմանը գաղտնի ամուսնացել է,- հաղորդում են ԶԼՄ-ները:
Լրագրողներն այսպիսի եզրակացություն են արել այն բանից հետո, երբ «Օսկար» մրցանակաբաշխությանը Փորթմանի ձախ ձեռքի մատնեմատին մատանի են նկատել: Մատանին հատկապես նկատելի է եղել այն պահին, երբ նա հանձնել է լավագույն դերասանի մրցանակը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ամուսնական մատանի է եղել նաև Փորթմանի ընկերոջ՝ պարող և խորեոգրաֆ Բենժամեն Մալպեի մատին:
Լրագրողները պարզել են, որ մատանիները պատրաստված են վերամշակված պլատինից և հատուկ ադամանդներից:
Նշենք, որ սովորաբար Փորթմանը հրաժարվում է մեկնաբանություններ տալ իր անձնական կյանքի վերաբերյալ: Հետևաբար, այս տեղեկատվությունը նույնպես նրա կողմից չի հաստատվել կամ հերքվել:









































