Monday, 08 06 2026
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել

Սևանա լճի մակարդակը 2012թ. հունվարի 1-ին հասել է լճի 1963թ. մակարդակին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Օրակարգի շրջանակներում Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի 2012թ. գործունեության աշխատանքային ծրագիրը: 27 կետից բաղկացած այդ փաստաթուղթը ներառում է Սևանա լճի բնական պաշարների պահպանման, վերարտադրության, վերականգնման, զարգացման և օգտագործման միջոցառումներին վերաբերող բոլոր հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ընթացիկ տարվա միջոցառումները: Հանձնաժողովի անդամների ներկայացրած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա աշխատանքային ծրագիրը հաստատվել է:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նիստում քննարկվել է նաև Սևանա լճի ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ջրի մակարդակի բարձրացման տեմպերի, ափամաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է, որ Սևանա լճի մակարդակը ընթացիկ տարվա հունվարի 1-ին հասել է լճի 1963թ. մակարդակին, ինչը, հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, լրջագույն ձեռքբերում է:

Աշխատանքներն իրականացվել են «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված ժամանակացույցից ավելի քան 7 տարի շուտ:

Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ, հանձնաժողովը գործունեության անցած երեք տարիների ընթացքում իր առջև դրված խնդիրները նախատեսված ծրագրերին համապատասխան լուծել է՝ հանձնաժողովի քննարկումների արդյունքում համապատասխան առաջարկություններ ներկայացնելով հանրապետության նախագահին, որոնք այնուհետ դարձել են ՀՀ կառավարության որոշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում